Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ԼՂՀ կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ ջրի ազգային ծրագրի մասին օրենքի նախագծին, որը կներկայացվի նաեւ խորհրդարանի քննարկմանը:
Օրենքի նպատակը օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության եւ տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման եւ օգտագործման, ազգային ջրային պաշարի պահպանության եւ համապատասխան օրենքներով սահմանված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների սահմանումն է։
Վարչապետ Արա Հարությունյանի մեկնաբանմամբ` օրենքի ձեւով նման փաստաթղթի ընդունումն անհրաժեշտություն է, այն էապես կնպաստի ոլորտի զարգացմանը։
Օրենքի նախագծով նախատեսվում է կարճաժամկետ (մինչեւ 2015թ.) ծրագիր, իսկ միջնաժամկետ (2015-2020թթ.) եւ երկարաժամկետ (2020-2025թթ.) միջոցառումների ծրագրերը կմշակվեն ԼՂՀ կառավարության կողմից եւ քննարկման կներկայացվեն Ջրի ազգային ծրագրի թարմացման ժամանակ: