կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-18 12:29
Արցախ

Ներկայացել է որպես հայուհի․ ուղարկել մերկ նկարներ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցուն դրդել են լրտեսության

Ներկայացել է որպես հայուհի․ ուղարկել մերկ նկարներ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցուն դրդել են լրտեսության

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը։

Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու և կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները:

Միաժամանակ կրկին անգամ հորդորում ենք սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց, իսկ նման պահանջներ կամ առաջարկներ ներկայացվելու դեպքերի մասին անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը: