|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Էնթոնի Վեյները խոստովանել է, որ կանանց հետ իր ինտիմ լուսանկարները ինքն է տարածել Twitter-ում, սակայն հրաժարական տալ չի պատրաստվում:
Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, Նյու Յորքում երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ Վեյներն ասել է, թե երեք տարի շարունակ իր ինտիմ նկարները ինտերնետի միջոցով ուղարկել է վեց տարբեր կանանց, որոնց երբեք չի հանդիպել:
Աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Twitter-ով նա իր ինտիմ լուսանկարներն ուղարկել է Սիեթլի համալսարանում սովորող 21-ամյա մի աղջկա: Սկզբում նա հերքել է, թե լուսանկարներում ինքն է, եւ հայտարարել է, թե Twitter-ի իր էջը կոտրել են:
«Ես ազնիվ չեմ եղել ինքս ինձ հետ, ընտանիքիս, ինձ ընտրողների, ընկերներիս, համախոհներիս եւ լրատվամիջոցների հետ: Ամաչում եմ»,- ասել է կոնգրեսականը:
46-ամյա Վեյները ամուսնացած է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնականի հետ: Նա հավակնում էր 2013 թվականին դառնալ Նյու Յորքի քաղաքապետ եւ ամենամեծ հնարավորությունները ուներ: