Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
« Սահմանափակելիս հիմնական իրավունքներն ու ազատությունները օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը ,ծավալը լինեն բավարար չափով։ Այն հիմնավորումները կամ այն ձևակերպումները որ կա , կարծում եմվերանայման կարիք ունի և այս առումով պետք է համապատասխանի։ Երկրորդ՝ հիմնական իրավունքների և ազատութունների սահմանափակման՝ Սահմանադրության 76 հոդվածը , որով նախատեսվում է նույնիսկ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում, այս իրավունքների սահմանափակման դեպքերն անգամ՝ դատական պաշտպանության իրավունքը մտում է բացառիկ իրավունքների մեջ և նույնիսկ այս պայմաններում ենթակա չէ սահմանափակման։ Եվ վերջին հաշվով Սահմանադարության հիմնարար սկզբունքներից մեկը՝ ցանկացած պետական մարմնի կողմից և ՏԻՄ-ի առաջնահերթությունը հիմնական մարդու իրավունքն է։ Հետևաբար այդ տեսակետից արդեն սկզբունքները կան և ձևակերպումը պետք է համահունչ լինի սահմանադրական այս կարգավորումներին, հակառակ դեպքում ձեր նախաձեռնությունը կարող է իսկապես Սահմանադրության հետ կապված խնդիրներ ունենալ»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով խորհրդարանական մեծամասնությանը։
«Ինչ վերաբերվում է ժողովրդագրությանը կարող եմ փաստել մեկ կարևոր հանգամանք․ ցավոք ՀՀ անկախության առաջին օրվանից սկսած մինչ առ այսօր, միակ 3 տարիները , երբ Հայաստանն ունեցել է դրական միգրացիա , դրական տեղաշարժ եղել է 2004-2006 թթ․-ը»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։