|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
2021 թ. նոյեմբերին ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները հպարտորեն գովում էին իրենց իսկ ապաշնորհության ու ապազգայնության պատճառով թշնամու վերահսկողության տակ անցած Գորիս-Կապան (Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերով) գլխավոր ճանապարհի մի հատվածի փոխարեն կառուցված նոր այլընտրանքային ճանապարհը` Տաթև և Աղվանի գյուղերը կապող:
Դրանից ընդամենը օրեր անց արդեն պարզ դարձավ որ այն, առավելապես բեռնատարների համար, անհարմար է:
Իրանը, փաստացի զրկվելով Հայաստանով տարանցիկ ճանապարհից (դեպի Վրաստան, ՌԴ, Սև ծով), քանզի գլխավոր մայրուղին ադրբեջանցիների վերահսկողության տակ է և հավելյալ տուրք պետք է վճարեն այնտեղով անցնելիս, իսկ Տաթևով կառուցված ճանապարհը շատ նեղ է, որոշեց նախապատվությունը տալ Ադրբեջանին՝ այդ երկիրը դարձնելով տարանցիկ դեպի երրորդ երկիր ուղևորափոխադրումների համար: Այսպիսով՝ Ադրբեջանը լրացուցիչ գումարներ կստանա նոր ուղևորափոխադրումների ավելացման շնորհիվ. Իրանն ու Ադրբեջանը նաև նոր ճանապարհ և կամուրջ են կառուցում` հեշտացնելու համար ուղևորափոխադրումները:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել է լուսանկար, որում ցույց է տալիս ընդամենը ամիսներ առաջ կառուցված Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի այսօրվա վիճակը։ «2021 թ. նոյեմբերին շահագործման հանձնված Գորիս-Կապան հրաշք «այլընտրանքային» ճանապարհն այսօր…», - գրում է Խաչատրյանը: