|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դեբեդ գետի վարարումը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարևոր է ունենալ Տավուշով անցնող միջպետական այլընտրանքային ճանապարհը: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Հայաստանի տնտեսական անվտանգությունը չի կարող անտեսվել իրականացվող սահմանազատման քաղաքականության շրջանակում: Հարկ է նշել, որ Հայաստանի բեռնափոխադրման 80%-ը անցնում է Վրաստանի տարածքով, հատկապես` մեծ ծանրաբեռնվածություն ունի Բագրատաշենի անցակետը», - նշել է նա:
Հիշեցնենք, որ այս պահին Լոռում մարզով դեպ Վրաստան անցնող միջպետական ճանապարհը փակ է գետի վարարումների պատճառով, իսկ Տավուշում նոր միջպետական ճանապարհը դեռ նոր են սկսել կառուցել: