Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Tert.am-ը արտակագ դրության երկարաձգման և Կառավարության աջակցության ծրագրերի արդյունավետության մասին զրուցել է ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ: Վերջինիս խոսքով՝ գնահատելով արտակարգ դրության երեք ամիսները, կարելի է եզրակացնել, որ կարանտինը տապալվել է, իսկ տնտեսությունը՝ քայքայվել:
Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ-ում արտակարգ դրությունը նորից երկարաձգվեց, իսկ Կառավարության աջակցության ծրագրերը միանվագ էին: Իշխանությունը պնդում է, թե թեև արտակարգ դրությունը երկարաձգվել է, սակայն գրեթե բոլոր ոլորտներում թույլատրվում է տնտեսական գործունեությունը: Արդյո՞ք համաչափ է եղել տրված աջակցությունը: Օրինակ՝ ռեստորանների, զբոսաշրջության, սպասարկման ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ հակադարձում են, թե թեև աշխատել թույլատրվում է, բայց հաճախորդներ չկան, զբոսաշրջիկներ էլ, բնականաբար, չեն այցելում, և նրանք եկամուտ չեն ունենում, ու դժվարությամբ են հասցնում անգամ ծախսածածկում կատարել:
Դատելով հայտարարություններից՝ արտակարգ դրությունը կարող է էլի երկարել, իշխանություններն ասում են՝ քանի վարակակիրների օրական հաստատված դեպքերը էական նվազում չեն գրանցել, կարող է շարունակվել: Այստեղ առաջանում է շատ պարզ հարց՝ իսկ ի՞նչ են արել կամ անում, որ կորոնավիրուսը չտարածվի: Դիմակ կրելը թողենք, քանի որ ավելի քան երկու շաբաթ է՝ դիմակը կրելը պարտադիր է, բայց չգիտես ինչու՝ վարակը չի նվազում: Ինչևէ, կանոնները պետք է պահել, վարակը կյանքեր է խլում: Հիմա՝ ըստ էության: Գնահատելով արտակարգ դրության երեք ամիսները՝ կարելի է եզրակացնել, որ կարանտինը տապալվել է, իսկ տնտեսությունը՝ քայքայվել: Ձեր նշած ոլորտները անդառնալի կորուստներ են կրել, տուրիզմի, հանրային սննդի և սպասարկման բազմաթիվ ընկերություններ սնանկացման եզրին են: Այս ոլորտներում եկամուտները բացակայում են, հետևաբար ֆիքսված ծախսեր կատարելու անկարողությունը աղետալի վիճակի է հասցրել: Կառավարության աջակցության ծրագրերը, բացի այն, որ միանվագ էին, նաև անուղղակի էին: Այսինքն՝ հիմնակում վարկերի տոկոսների փոխհատուցմամբ փողը պետական բյուջեից հոսում էր դեպի ֆինանսական շուկաներ:
Իշխանությունների ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուներն արդեն հայտարարել են, որ բյուջե 2020-ով նախատեսված եկամուտները չեն հավաքագրվելու: Հետևաբար՝ պետք է խնայողական ռեժիմի անցնել: Արդեն երեք ամիս է՝ սա ասում ենք, տարին կիսվել է, բայց հակաճգնաժամային կառավարման տրամաբանությունից դուրս ծախսերը չեն դադարում, ինչպիսին է պարտադիր կուտակային համակարգի՝ ավելի քան 70 մլրդ դրամ ծախսը: Պարենային պաշարները պետք է ավելացնել, ի վերջո՝ մարդկանց պահել է պետք: Մարդիկ, եթե մի փոքր խնայողություններ ունեին, հիմնականում արդեն ծախսել են, իսկ թե համավարակը ինչպիսի զարգացում կունենա, դեռևս հստակ չէ: Անհրաժեշտ էր ներդնել թիրախային և ուղիղ աջակցության գործիքներ, ինչը չկա:
Դժգոհություններ կան նաև օրավարձով աշխատողների շրջանում, որոնք նշում են, թե զրկվել են օրվա ապրուստից: Ի՞նչ եղանակներ կայի՞ն՝ այս պատկերից խուսափելու համար, և արդյո՞ք իշխանությունը կատարել է ողջ հնարավորը:
Խուսափել հնարավոր էր: Իշխանությունների քայլերը ոչ միայն ամբողջական չէին, այլ նաև՝ ուշացած: Տնտեսության այս վիճակի պատճառը վարակն է: Հետևաբար պետք էր չեզոքացնել վարակի տարածումը: Այսինքն, երբ պետք էր փակել երկիրը, մեր երկրում քարոզարշավ էր, երբ պետք էր կարանտին հայտարարել, փակեցին Հայաստանի ելումուտը, հաճախ մեր փոխարեն արեցին ուրիշները, երբ պետք է արդեն օջախները լոկալիզացված լինեին, դեռ շարժը կանգնած չէր, տեղաշարժման թուղթը գրում, գնում էին, հազիվ կիսատ կարանտինի նման բան արեցին: Այսինքն՝ ձևը գերազանցել է բովանդակությանը: Մարտի 16-ին, երբ հայտարարվեց արտակարգ դրություն՝ երկրում առկա էր 45 հաստատված դեպք: Մի երկու օր հետո արդեն պարզ էր, որ վիճակը վատանալու է: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը նախաձեռնեց և առաջարկությամբ հանդես եկավ, որտեղ 48 կետ շարադրված էր հրատապ անելիքների մասին: Համոզված էինք և հիմա էլ համոզված ենք, եթե մեր առաջարկները միարժամանակ և ամբողջական կիրառվեին, 14 օր հետո կունենայինք իզոլացված օջախներ, իսկ երկրորդ 14 օրը բավարար էր՝ հաղթահարելու համար: Կբացեինք տնտեսությունը մեկուկես ամիս հետո և այս կազուսի առաջ չէինք կանգնի: Ժամանակն անցավ, և ունենք այն, ինչ ունենք:
Մնում է իշխանություններին հարցնել, թե ինչու՞ անտեսեցին այս առաջարկությունները և ոչ միայն մեր: Օրավարձով աշխատող կամ առհասարակ աշխատանք չունեցող կամ աշխատող, բայց աղքատ մարդիկ գտնվում են սոցիալական ծանր պայմաններում: Մինչև կորոնավիրուսի ի հայտ գալն էլ արդեն իսկ ունեինք աղքատության բարձր մակարդակ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: