Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարդենիսի համայնքապետի երդմնակալության արարողությունը այլևայալ պատճառներով խոչընդոտվեց և տեղի ունեցավ ոչ թե ավագանու նիստերի դահլիճում, այլ համայքնապետարանի բակում իր բոլոր արարողակարգերով՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Խաժակն Մկրտչյանը մամուլի ասուլիսում։
Նա ներկայացրեց նախապատմությունը՝ ինչպես են «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միասին՝ կոալիցիա կազմելու արդյունքում, ստացել 14 մանդատ 27-ից։ Դեկտեմբերի 30-ին կոալիցիայի ավագանու բոլոր անդաներով կազմակերպել են ավագանու առաջին նիստը, որին պատշաճ տեղեկացված էին ավագանու բոլոր անդամները, բայց այնտեղ «անահասկանալի պատճառներով» իրեն աշխատանքը խոչընդոտել են ոստիկանական շարքերը։ Արդյունքում արձանագրել են համայնքի ղեկավարի ընտրության փաստը։
Այն պահին, որ պետք է աշխատակազմի ղեկավարը դա արձանագրեր և ի պահ վերցներ փաստաթղթերը, կանչեցին և այլևս չվերադարձավ։ Իրենք օգտագործել են 50+ ձայները և ընտրել Ահարոն Խաչատրյանին որպես համայնքի ղեկավար։
Ամբողջ այս գործընթացը օրենքի շրջանակնեում տեղավորվել է, բայց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը առայժմ չի իրականացնում իր լիազորությունները, որովհետև կասկածները դեռևս հաղթահարված չեն՝ ասաց Խաժակն Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․