|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լոնդոնում վերջին օրերին տեղի ունեցող բռնությունների եւ կողոպուտների հետեւանքով ավելի քան 100 մարդ ձերբակալվել է:
Այս ընթացքում Լոնդոնի տարբեր թաղամասերում հարձակումներ են տեղի ունեցել ոստիկանների վրա, այրվել են մի քանի մեքենաներ:Բախումների ընթացքում 35 ոստիկան վիրավորվել է, որոնցից 3-ին մեքենաներն են հարվածել, երբ նրանք փորձել են կարգուկանոն հաստատել քաղաքում:Ուոլթեմ Ֆորեսթ թաղամասում երեք ոստիկան, երբ փորձում էին ձերբակալել անկարգությունների մասնակիցներին, վրաերթի են ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն մոտ 200 երիտասարդից բաղկացած խումբը մեծածավալ կողոպուտ է իրականացնում Լոնդոնի խանութներում:
Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառը օգոստոսի 4-ին ոստիկանների կողմից 29-ամյա Մարկ Դագգանի սպանությունն է: