Ես գործող՝ Մարդու իրավունքների պաշտպանին երբեք գնահատական չեմ տա՝ որպես Մարդու իրավունքների նախկին պաշտպան։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատոթւյան նախարար Կարեն Անդրեասյանը։
Նա նշեց է, թե պահպանում եմ կոլեգիալության էթիկան։
Կարեն Անդրեասյանը նաև հայտնեց, որ աջակցում է իշխանության ՄԻՊ թկենածուին։ «Ես ուրախ եմ այդ առաջադրման համար։ Կարծում եմ, որ տիկին Գրիգորյանը շատ արժանի մասնագետ և թեկնածու է և կարող է ձեզ գոհացնել՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան»,- ասաց նա։