Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացական Կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն թվարկել է շնչառական վիրուսի ախտանշանները, որոնք հիմնականում ազդում են մինչև երկու տարեկան երեխաների վրա։
«Բացի գրիպից, կարևոր է նշել երկրորդ վիրուսի դեպքերի թվի աճը՝ շնչառական վիրուս, որը հիմնականում ազդում է մինչև երկու տարեկան երեխաների վրա՝ նրանց բրոնխիոլների: Հիվանդության ընթացքը միշտ չափավոր է և ծանր։ Այս վիրուսը առաջացնում է շնչառության դժվարություններ, հազ, շնչահեղձություն, որի ժամանակ երեխան պետք է հոսպիտալացվի և ապահովվի լրացուցիչ թթվածնով»,- ասել է Չխաիձեն։
Բժիշկը շեշտել է, որ այս տարի այդ վիրուսի տարածումը շատ ավելի մեծ է, քան նախորդ տարիներին։ Ընդ որում՝ նման վիճակագրություն կա ոչ միայն Վրաստանում, այլեւ աշխարհի մի քանի երկրներում։ Վիրուսն արդեն հասել է որոշակի գագաթնակետի, և առաջիկա շաբաթներին սպասվում է դեպքերի աճ։