կարևոր
481 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-15 18:05
Հասարակություն

Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են․ Անուշ Պողոսյան

Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․

«ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն այն արատները կամ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Մինչ այդ բժիշկները Կառավարության 347 Ն որոշման համաձայն անցնում էին հետազոտություններ՝ թերապևտի, մաշկավեներաբանի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի զննում, հետազոտություններ՝ տուբերկուլյոզի, սիֆիլիսի, աղիքային վարակիչ հիվանդությունների, հելմիթակրության, քիթ-ըմպանի ախտածին ստաֆիլոկոկի նկատմամբամար և բացասական արդյունքի դեպքում շարունակում աշխատել: Այս նոր կարգավորման դեպքում ավագ բուժաշխատողները պետք է հետազոտվեն հոգեկան հիվանդությունների առկայության/ բացակայության համար: Ստացվում է մի իրավիճակ, որ նախագիծը ընդունելուց հետո բժշկական հիմնարկների տնօրենները ստիպված են լինելու բոլոր բժիշկներին ուղարկել հոգեբուժի խորհրդատվության և բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով: Նաև հասկանալի չէ, այդ տեղեկանքը քանի տարին մեկ պետք է ներկայացնել և ով է վճարելու այդ տեղեկանքի համար: Իսկ ինչ վերաբերվում է հոգեկան և վարքի խանգարումներին` կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ, հարգելի բժիշկներ, դուք ստիպված եք լինելու ժամանակ առ ժամանակ, երբ կուզի ձեր գործատուն, հանձնել արյան, մեզի ևայլ հետազոտություններ, որպեսզի ապացուցեք, որ դուք ԹՄՐԱՄՈԼ կամ ԱԼԿՈՀՈԼԻԿ չեք...»։