|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նախօրեին Օմանի ծովում նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումները. հաղորդում է AP գործակալությունը:
Երկու առաջնորդների հեռախոսազրույցի մանրամասները չեն հաղորդվել: Միայն նշված է, որ Թրամփը շնորհակալություն է հայտնել Աբեին Իրանի հետ բանակցությունների անցկացմանը նպաստող նրա ջանքերի համար:
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների առեւտրային բանակցությունները եւ Թրամփի առաջիկա այցը Ճապոնիա «G 20» գագաթնաժողովի շրջանակներում: