|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարեց հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն ավելի խստացնել անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը բազմամարդ օբյեկտներում։
Զեկուցվեց, որ «Ռոստելեկոմի» հետ համագործակցության արդյունքում մարզպետարաններում և ԱԻՆ մարզային ՃԿԿ-ներ-ում շուտով կներդրվի վիդեոկոնֆերանս համակարգ: Այն թույլ կտա արտակարգ իրավիճակների դեպքում օպտիկական մալուխներով ստեղծվող ցանցի օգնությամբ վիդեոկոնֆերանսներ անցկացնել` առցանց: