Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանները խոչընդոտում են Վարդենիսի ավագանու աշխատանքը․ թույլ չեն տալիս, որ ավագանու անդամները մտնեն համայնքապետարան՝ մասնակցելու ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Համայնքապետարանի բակում փաստաբանը հայտարարեց, որ համայնքապետն Ահարոն Խաչատրյանն է, եկել է ի կատար ածելու Վարդենիսի ավագանու որոշումը, եկել է իր աշխատանքային պարտականությունը կատարելու, բայց ոստիկանությունը, առանց հիմնավոր բացատրության, խոչընդոտում է այդ մարդկանց աշխատանքը, ասում է՝ թույլ չենք տալիս, որ մտնեք, աշխատեք։
«Այնինչ ոստիկաններն իրենք են նշում, որ վարչական դատարան մուտք է արվել ոչ թե Վարդենիսի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին հայցադիմում, այլ ավագանու որոշմամբ արձանագրված համայնքապետի ընտությունը։ Բայց չէ՞ որ այս մարդիկ ավագանու ընտրված անդամներ են, եկել են աշխատանքի»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։
Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել, նաև դիմել են վարչական դատարան։
Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկանելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին և այսօր պատրաստվում են արարողակարգային նիստին։
Մանրամասն՝ տեսանյութում․