կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 10:27
Հասարակություն

Վարչապետի ''ախրանան'' Սերգեյ Համբարձումյանին թույլ չի տվել ներս մտնել

Վարչապետի ''ախրանան'' Սերգեյ Համբարձումյանին թույլ չի տվել ներս մտնել

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում հոբելյանական նիստ-միջոցառում էր, որին սակայն, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը այդպես էլ հնարավորություն չունեցավ մասնակցելու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի «ախրանան» թույլ չտվեց Սերգեյ Համբարձումյանին մտնել նիստերի դահլիճ, պատճառաբանելով, որ վարչապետն այդ պահին ելույթ է ունենում և ներս մտնելով՝ կխանգարեն նրան։

 

Ամեն ինչ կատարվեց հետևյալ կերպ. Տիգրան Սարգսյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը, որ ամուր պատի պես կանգնել էր նիստերի դահլիճի դռան մոտ, արգելում էր բոլոր ուշացողների մուտքը։ Դա տեսնելով` 91-ամյա Սերգեյ Համբարձումյանը, թերևս չկասկածելով իր գիտական վաստակի ուժին, հպարտ քայլերով մոտեցավ վարչապետի «ախրաննիկին» ու ներս մտնելու ցանկություն հայտնեց։ Նրան, սակայն, մեղմորեն մերժեցին։

 

Ասացին, որ վարչապետն է ելույթ ունենում, և դահլիճ մտնել կթույլատրվի Տիգրան Սարգսյանի խոսքից հետո միայն։ Վարչապետն, իհարկե, դեռ ելույթ չէր ունենում, ակադեմիկոսն էլ հայտարարեց, որ մտադիր չէ սպասել` անվտանգության աշխատակցի ուղղությամբ նետելով. «Վարչապետին կասեք, որ Համբարձումյանն էր եկել, չթողեցի»։

 

ԳԱԱ-ում հավաքված ակադեմիայի անդամնեից ոչ բոլորը անմիջապես իմացան, որ տոնական միջոցառումն անցկացվելու է նիստերի փոքր դահլիճում, և շատերը սպասում էին մեծ դահլիճի մոտ։ Հավաքվածների զգոնությունը թուլացել էր նաև այն պատճառով, որ վարչապետը ԳԱԱ այցելելուց հետո ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ երկար ժամանակ շրջում էր միջանցքով` հերթով մոտենալով ինստիտուտների տաղավարներին, ուստի հնարավոր չէր կռահել, թե հատկապես որ ժամին պետք է մեկնարկի նիստը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: