Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք որեւէ որոշում չունենք հանրաքվեն չեղարկելու մասով, ներկայում միայն օրենսդրական հնարավորությունն է դիտարկվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ սահմանադրական հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ կարծիքներ կան, որ հարցը ոչ թե խորհրդարանի, այլ ՍԴ-ի տիրությում պետք է լինի։
«Պետք է լինի օրենսդրական հնարավորություն, որը թույլ է տալիս հանրաքվեն չեղարկել, որի ականատեսը եղանք Covid-19-ի զարգացման գործընթացում, որ նման հիմք այնուամենայնիվ պետք է լինի եւ իմ դիրքորոշումն այն է, որ այն մարմինը, որը որոշում է կայացրել հանրաքվե նշանակելու, հենց այդ նույն մարմինը պետք է հնարավորություն ունենա չեղարկելու տվյալ որոշումը, որը տվյալ դեպքում ԱԺ-ն է»,- ասաց նախարարը։
Հարցին, թե ինքն ինչպե՞ս է պատկերացնում, խորհրդարանում ի՞նչ ճանապարհով պետք է հարցը լուծում ստանա, Բադասյանը պատասխանեց․ «Ճանապարհը՝ ԱԺ-ով Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով՝ 213 հոդվածի փոփոխությունների 2 ընթերցմամբ ընդունումն է»։
Հարցին, թե Վենետիկի հանձնաժողով կոնկրետ ի՞նչ խորհրդատվության համար է դիմել, նախարարը պատասխանեց․ «Բոլոր հարցերն արդեն հրապարակված են, ոչ միայն հարցերի բովանդակությունն է հրապարակված, այլեւ դրանց շուրջ բազմատեսակ մեկնաբանություններով ենք հանդես եկել»: