|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ատանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Միրզոյանի հայտարարագրում շատ տվյալներ չկան, թվում է, թե առանձնապես մեծ կարողություններ չունի, մինչ այն պահը, երբ ծանոթանում ենք նրա դրամական միջոցներին: Նախևառաջ նշենք, որ պաշտոնյան հայտարարագրել է միայն մեկ բնակարան:
Ուշադրության արժանի են նրա դրամական միջոցները, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 77 միլիոն դրամ, 330 հազար ամերիկյան դոլար ու 18 հազար եվրո: Եկամուտներն էլ կազմել են 5 միլիոն 113 հազար դրամ, որից 4 միլիոն 780 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 333 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում