կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-28 14:12
Հասարակություն

ՊՆ ղեկավարի հայտնվելը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում բացատրեցին բանակից տարկետման մեխանիզմների վերանայմամբ

ՊՆ ղեկավարի հայտնվելը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում բացատրեցին բանակից տարկետման մեխանիզմների վերանայմամբ

Դա կարելի է անել շատ հանգիստ, որեւէ խնդիր չկա։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընտրությանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում։

Նա վստահեցրեց, որ Պապիկյանն այնտեղ է ոչ թե կուսակցական խնդիրներ քննարկելու, այլ այն պատճառով, որ գտնվում է իր համար հարազատ բուհում։

Դումանյանի խոսքով` Պապիկյանը ԵՊՀ-ում սովորելու տարիներին բավականին ակտիվ է եղել եւ ծանոթ է բուհին:

«Նա այնտեղ է, որպեսզի այլեւս չլինեն երեւույթներ, որոնք կային անցյալում: Խոսքը, օրինակ, այն մասին է, որ ԵՊՀ-ն իր համեստ բյուջեից տարեկան 100 մլն դրամ է փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հաշվեհամարին։ Եվ ոչ միայն ԵՊՀ-ն, այլև պետական այլ բուհերը եւս։ Վստահ եմ, որ Պապիկյանի գալով դա չի լինի։ Բացի դրանից՝ մենք այժմ քննարկում ենք զորակոչից տարկետման մեխանիզմները՝ դրանք ավելի հասցեական դարձնելու եւ որոշ մասնագիտությունների գծով կրթություն ստանալու կարգը չխախտելու համար»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել իր տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Մեր հայրենակիցները մոլորության մեջ են: Ասում են՝ ի՞նչ է փոխվել։ Նորից քաղաքական գործիչներ: Օրենքը (նախկինում նախագիծը հակասահմանադրական էր ճանաչվել), որը մենք նորից կներկայացնենք արդեն լրամշակված տեսքով, դրույթ է պարունակում, որ քաղաքական գործիչները չեն կարող բուհերի հոգաբարձուների խորհրդում լինել։ Եթե այս օրենքն ընդունվի, ուրեմն ոչ մի քաղաքական անձ չի կարող հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալ։ Բայց Հայաստանի բուհերը հիմա էլ են ապաքաղաքական»,- հավելեց Դումանյանը։