|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Երևանի քաղաքապետի ընտրությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ չի համարում, նրա կարծիքով՝ պետք է քաղաքապետի ընտրություններ անցկացվեն: Այս մասին նա ասաց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե վստահ լինեին, որ կհաղթեն։ Չեն գնացել ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ Երևանում կունենան լրջագույն պրոբլեմ և Երևան քաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչ Վանաձորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ։ Միշտ մայրաքաղաքն ավելի ըմբոստ է եղել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ եթե անցկացվեն ընտրություններ՝ անպայման մասնակցելու են։
Քոչարյանը նշեց, որ չեն քննարկել և չի կարող ասել, թե քաղաքապետի ընտրություններին մասնակցելիս ով կլինի իրենց թեկնածուն.
«Եթե լինեն ընտրություններ՝ գտնելու ենք այն թեկնածուին, որը երևանցիների կողմից ընդունելի և ընկալելի կլինի,- ասաց նա։