|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր` դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, այնուհետև առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև տապալել քարե պարիսպը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարինջով։
Արդեն 3 ժամից ավելի է, նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Սիմոնյանն ու Ռոբերտ Ղազարյանը ծառայություն են կատարում նշված վայրում և սպասում են, թե երբ կբարեհաճեն ժամանեն մաքսային ծառայության չինովնիկները, որպեսզի ստուգեն բեռը, և մարդիկ կարողանան ավտոմեքենան դարձի բերել և տեղափոխեն անվտանգ վայր։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։