Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ապրիլի 5-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E124» մակնիշի 20 SS 108 (վարորդ` Ա. Խ.) և «Opel Vectra» մակնիշի 35 RE 282 (վարորդ` Խ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes-Benz E124» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1974 թ. ծնված Լ. Խ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
ԱԻՆ մամուլի ծառայություն