կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 16:46
Քաղաքական

Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը չկայացավ․ ԼՀԿ-ն մանդատ է ուզում

Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը չկայացավ։

Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը լրագրողների համար ընթերցեց դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել` համայնքապետ ընտրելու օրակարգով: