կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 16:50
Տարածաշրջան

Էրդողանը դատարկել է Թուրքիայի արժութային պահուստները՝ լիրան փրկելու համար

Էրդողանը դատարկել է Թուրքիայի արժութային պահուստները՝ լիրան փրկելու համար

Թուրքիայի զուտ արտաքին ակտիվները այս շաբաթվա սկզբին նվազել են գրեթե 6 միլիարդ դոլարով, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է ազգային արժույթի ամրապնդման ծրագիրը: Թուրքական կառավարության գործողություններն ազդարարում են արտարժույթի շուկայում ամենաակտիվ միջամտության մասին, ինչը նման է գործողություններին, որոնք իրականացվել են երկու տարի շարունակ՝ սկսած 2018 թվականի հոկտեմբերից, երբ պետական վարկատուները դոլար էին վաճառում լիրային աջակցելու համար. դեկտեմբերի 24-ին հաղորդել է Bloomberg-ը։

Անցած երեքշաբթի Թուրքիայի զուտ արտաքին ակտիվները նվազել են մինչև «5,1 միլիարդ դոլարով»՝ անցյալ շաբաթվա վերջի «817 միլիոն դոլարի» համեմատ։

Էրդողանն այս շաբաթվա սկզբից մի շարք արտակարգ միջոցներ է ձեռնարկել՝ աջակցելուհամար  լիրային, որը տարեսկզբից կորցրել էր դոլարի նկատմամբ իր արժեքի ավելի քան 120%։ Ազգային արժույթի փլուզման պատճառ է դարձել Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների նվազեցումը, որը պահանջել է պետության ղեկավարը։

Երկուշաբթի Էրդողանի ելույթից հետո լիրան առողջացման միտումներ է ցույց տալիս։ Ներկայումս երկրի արժույթը 1 դոլարի դիմաց վաճառվում է 11,5-ով:

Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ լիրայի վերականգնմանն աջակցել են պետական բանկերը։ Առնվազն մեկ մասնավոր վարկատու նույնպես ներգրավված է եղել:

Էրդողանի ծրագրի կենտրոնում նոր գործիք է, որը նախատեսված է մանրածախ ներդրողների մոտ դոլարի պահանջարկը խեղդելու համար: 

Համաշխարհային բանկերը, ներառյալ` Goldman Sachs-ը, կանխատեսում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների ավելի քան 100 միլիարդ դոլարը ծախսվել է լիրայի արժեզրկումը կանխելու համար միայն անցյալ տարի, երբ ազգային արժույթը ճնշման տակ ընկավ տոկոսադրույքների մի շարք զգալի կրճատումներից հետո` համաճարակի հետևանքով տուժած տնտեսությանը աջակցելու համար:

Այս տարվա սկզբին Էրդողանը խոստովանել էր, որ իշխանություններն օգտագործել են Կենտրոնական բանկի 165 մլրդ դոլար արժութային պահուստները և կարող են դրանք կրկին օգտագործել` «անհրաժեշտության դեպքում»։