| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արժութային շուկայում ճգնաժամ է: Այս մասին վկայում է նաեւ ԿԲ քաղաքականությունը՝ կապված վերջին ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Ավետիսյանը պարզաբանեց, որ ԿԲ-ն տվյալ դեպքում փորձել է կատարել իր սահմանադրական պարտքը՝ զսպել գնաճը եւ դրամի դեւալվացիան: Սակայն միայն այդ գործիքի կիրառումը բավարար չէ գնաճի խնդրի համակարգային լուծման համար:
«Այս ճգնաժամի ամենալուրջ հետեւանքը գնաճն է: Զուգահեռ նվազում է զբաղվածության մակարդակը, կրճատվում են քաղաքացիների իրական եկամուտները, փակվում են փոքր բիզնեսի ընկերությունները: Բացի այդ, երկրում աշխատողների 25 տոկոսը մտնում է աղքատների կատեգորիայում, իսկ աճի միտումը կարող է շարունակվել՝ հաշվի առնելով, որ սննդամթերքը միջինում թանկացել է 8,1 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության մթերքները՝ 20-25 տոկոսով:
Այդ ամենի մուլտիպլիկատիվ արդյունք կարող է լինել բնակչության աղքատության մակարդակի կտրուկ աճի տեսքով հումանիտար աղետը, կապիտալի եւ էմիգրացիայի հոսքի նոր ալիքը:
Խոսքը հազարավոր քաղաքացիների մասին է: Հետեւանքները կզգան բոլորը»,-նշեց տնտեսագետը: