|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ հատկապես վերջին շրջանում շատացած ռասիստական հարձակումների պատճառով փակվել են կուսակցության բոլոր գրասենյակները: Ըստ Siyasihaber-ի՝ այդ մասին հայտարարել է ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենը՝ թվելով վերջերս տեղի ունեցած բոլոր հարձակումները:
«Սադրանքների դեմն առնելու նպատակով դատարկեցինք մեր բոլոր գրասենյակները: Հարձակումների հետ կապված` մենք չկարողանաք կապ հաստատել ոչ մի պատասխանատու մարմնի հետ: Ո'չ նախարարները, ո'չ ոստիկանապետերը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Բացահայտորեն աչք են փակում»,- ասել է կուսակցության խոսնակը:
Նշենք, որ ԺԴԿ շարքերում է նաև Թուրքիայում հայ պատգամավոր Կարո Փայլանը: