Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովը ստորագրել են 2022 թվականի գործողությունների ծրագիրը. հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Վրաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Նախօրեին Բուրչուլաձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ծանոթացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկին՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար խաղաղ հարևանության նախաձեռնություն ստեղծելու վերաբերյալ։ Ղարիբաշվիլին այս նախաձեռնությամբ հանդես է եկել Նյու Յորքու`մ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։
Բացի դրանից` Բաքվում երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հարցեր։ Կողմերն ընդգծել են երկկողմ ու բազմակողմ միջազգային համագործակցության խորացման ու ամրապնդման անհրաժեշտությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել բազմազգ զորավարժություններին ադրբեջանցի զինվորականների մասնակցությանը, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը։ Նշվել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համատեղ զորավարժությունները, փորձագետների մակարդակով հանդիպումները մերձեցնում են ռազմական երկրներին և ամրապնդում նրանց համատեղելիությունը։
Վրաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում. 2021 թվականի հոկտեմբերի սկզբին Կախեթում (Արևելյան Վրաստան) տեղի ունեցավ եռակողմ նախարարական նիստ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի, Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի մասնակցությամբ։ Նախարարները ստորագրել են եռակողմ համագործակցության փաստաթուղթ։
Ադրբեջանցի զինվորականները մասնակցել են նաև ETERNITY 2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերին Վրաստանում։