|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և Զաքիր Հասանովը Բաթումիում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Երկկողմ հանդիպմանը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Չիկովանին և Հասանովը քննարկել են նաև անվտանգության և ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր։ Հասանովը Բաթում է ժամանել՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։