Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 29-ից 30-ը ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ անցկացվել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցություններ:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարները:
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների 2019 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 9 միջոցառում խաղաղապահության, ռազմական բժշկության, ռազմական ոստիկանության, անձնակազմի պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում: