կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 14:00
Հասարակություն

Հայաստանը մի շարք երկրների հետ ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրել

Հայաստանը մի շարք երկրների հետ ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրել
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է զարգացնել միջազգային ռազմական համագործակցությունը գործընկեր երկրների հետ:
ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջազգային համագործակցության համար պատասխանատու համապատասխան կառույցների միջև ստորագրվել են 2013 թվականի երկկողմ համագործակցության պլանները:
Նշված փաստաթղթերով նախատեսվում է 2013 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ սպաների կրթության ու վերապատրաստման դասընթացներ, փորձի փոխանակման միջոցառումներ ՀՀ զինված  ուժերում իրականացվող բարեփոխումներին առնչվող ոլորտներում` ռազմական կրթություն, ռազմական արդյունաբերություն, զինված ուժերին առնչվող իրավական ընթացակարգեր, ռեսուրսների պլանավորում և այլն, ինչպես նաև կողմերի միջև քննարկումներ պաշտպանական քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ: