|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» (ՔԻՊ) ՀԿ-ն ահազանգում է, որ ՔԻՊ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ 2 ամիս առաջ սկսված հետապնդումը շարունակվում է ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա։
ՔԻՊ-ի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Նշված դիմումի հիմքով թեև քրեական գործ հարուցվել է, բայց ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ չի ապացուցվել՝ հանցանք տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։ Սակայն Կարեն Հեքիմյանին, ով 3 ամիս առաջ սոցցանցում անդրադարձել էր մամուլում լայնորեն տարածված ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանին վերաբերող հրապարակմանը, առաջիկա օրերին կրկին հրավիրել են Քննչական կոմիտե։
ՔԻՊ-ն ահազանգում է, որ քննչական մարմնի կողմից հանրային գործիչ Կարեն Հեքիմյանին թիրախավորելու արդյունքում վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում օրինականությունն ու մարդու իրավունքները։
ՔԻՊ-ը նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին քննադատել ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանի դիմումի հիմքով սանձազերծված գործընթացը, որը հեղինակազրկում է ԵՊՀ-ն ու նրա ներկայիս ղեկավարությանը»: