կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 21:07
Քաղաքական

Քարահունջի վարչական ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Գորիսի փոխքաղաքապետ․ News.am

Քարահունջի վարչական ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Գորիսի փոխքաղաքապետ․ News.am

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Սա ոչ միայն քաղաքական հետապնդում է, այլ նաեւ շինծու քրեական գործ է։ Նրա նկատմամբ նման գործելաոճը չի խրախուսվում»,- ասաց նա։

Հովսեփյանը պատմեց, որ ինքը Լուսինե Ավետյանին ճանաչում է. «Ես նրան ճանաչում եմ, շատ դրական մարդ է, անաչառ աշխատող է։ Մեր վարչական շրջանների ղեկավարների մեջ ամենալավ ղեկավարն է եղել»։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ավետյանը 4 բնակչի «Դրամական աջակցություն» անվան տակ գումար է տրամադրել եւ հարկադրել, որ մասնակցեն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ այս տարվա հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին։

Նրան այսօր մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Աղբյուրը՝ News.am