|
Փոխարժեքներ
10 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այսօր հայտարարել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բանտից ազատելու «նոր փուլի» մասին. գրում է «Նովոստի Գրուզիան»։
Շարժման նախագահ Նիկա Մելիան ասել է, որ կուսակցությունը կոչ է անում աջակիցներին՝ մասնակցել բողոքի զանգվածային հացադուլին, որի հիմնական պահանջը Սահակաշվիլիին բանտից ազատելն է։
Նրա խոսքով՝ ակցիան կենտրոնից հեռու, այլ ոչ թե խորհրդարանի մոտ անցկացնելու որոշումը կայացվել է այն հիմքով, որ այս պահին Ռուսթավելի պողոտայում ամանորյա զարդարանքներ են տեղադրված։
«Մենք պետք է այս տոնական տարածքը թողնենք երեխաների համար»,- ասել է Մելիան։
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 21-ին, երրորդ նախագահի հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ նշելու Միխայիլ Սահակաշվիլիի ծննդյան օրը։