կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 12:35
Աշխարհ

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է անվտանգության հարցով շփումներ Ռուսաստանի հետ

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է անվտանգության հարցով շփումներ Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ը հաջորդ տարվա սկզբին պլանավորում է անվտանգության երկկողմանի շփումներ Ռուսաստանի հետ՝ ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի միջոցով. երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք և Ռուսաստանն ասել ենք, որ պատրաստ ենք դիվանագիտական աշխատանք տանել տարբեր ուղիներով՝ ինչպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության ներկայիս երկխոսության, այնպես էլ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում ԵԱՀԿ-ի միջոցով, որտեղ մենք անդամ ենք, ինչպես մեր եվրոպացի դաշնակիցները և գործընկերները, ինչպես նաև Ուկրաինան և Ռուսաստանը: Կարծում եմ, որ հաջորդ տարվա սկզբին դուք կտեսնեք շփումներ այս բոլոր հարցերի շուրջ»,- ասել է Բլինքենը:

Նրա խոսքով՝ մնում է տեսնել, թե արդյո՞ք «դիվանագիտական միջոցներով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել տարաձայնությունների հաղթահարման հարցում»։

Ըստ Բլինքենի՝ վարչակազմը պաշտպանելու է իր դիրքորոշումը, որ «մի երկիր իրավունք չունի փոխելու մեկ այլ երկրի քաղաքականությունը կամ ուղղորդելու նրան»։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի նախագիծը և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը։ Փաստաթղթերն արդեն փոխանցվել են Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին։ Համաձայնագրի նախագծի կետերից մեկով առաջարկվում է, որ ՆԱՏՕ-ն երաշխիքներ տրամադրի, որ դաշինքը չի ընդարձակվի Ուկրաինայի տարածքում։  ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չպատասխանեն անվտանգության երաշխիքների՝ Ռուսաստանի պահանջին, դա կարող է հանգեցնել առճակատման նոր փուլի։