Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Մոսկվան և Վաշինգտոնը բարձր մակարդակի շփումներ չեն ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո, սակայն աշխատանքային մակարդակով ուղիները բաց են։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կատարվողի ֆոնին աշխատանքային մակարդակով շփումներ չեն եղել, այդ թվում՝ դեկոնֆլիկտի շրջանակներում, ազդանշանների փոխանակման ուղիները բաց են։ Այն, ինչ տեղի է ունենում գործնական առումով, առանձին հարց է, որ այստեղ ամեն ինչ չէ, որ ենթակա է հրապարակման»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: Սիրիայի անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Մուհամեդ ալ-Բաշիրը։