Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թ-ին առաջարկված տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ այժմ ակտիվ քննարկվում է ղարաբաղյան հարցի փուլային կարգավորման տարբերակը։
«Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ սկսած Քի Վեստից մինչև վերջերս, խոսք է գնացել նաև, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը․ նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականներին և ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2014 թ-ին առաջարկված տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Նա վստահեցրեց, որ հայկական կողմերի համար ընդգծված առաջնահերթություն է անվտանգության բաղադրիչը․ «Այն, ինչ վերաբերում է տարածքներին, ամենից բացի՝ դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր, որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը, որևէ կերպ չի կարելի ենթադրել, որ հայկական կողմերը կգնան զիջումների, որոնք վտանգի տակ կդնեն Արցախի ժողովրդին»։
Զոհրաբ Մնացականյանը ընգծեց, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը գերակա տարր է հայկական կողմերի համար։
«Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք առանց սահմանակումների։ Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ զիջումներ չեն եղել և չեն լինելու։ Հայկական կողմերը չեն ենթադրելու որևէ մոտեցում, որը ենթադրի ԼՂ բնակչությանը սպառնալիք ստեղծելուն, առավել ևս այն պայմաններում, երբ այդ սպառնալիքը ռեալ է և էքազիստեցյալ։ Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը այս բանակցային գործընթացում»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշեց, որ փոխզիջումները պետք է լինեն հանմաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրեի․ «Սա եղել և մնացել է հայկական կողմերի մոտեցումը այս 2 տարվա ընթացքում։ Սրա մասին են մենք խոսում բանակցությունների ժամանակ»։
Խնդրի հաջորդ կողմը, ըստ Մնացականյանի այն է, որ հայաստանյան կողմը մշտապես նշել է, որ իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացի մեջ իր մասով, միևնույն ժամանակ՝ ՀՀ իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից ստացած։
«Արցախում վերջերս ավարտվեցին ընտրությունները, Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը ընտրությունների միջոցով և այս 2 տարիներին հայաստանյան կողմը սերտորեն աշխատել է արցախյան կողմի հետ»,-ասաց ՀՀ արտգործնախարարը։
Նա վստահեցրեց, որ Արցախի ժողովրդին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի։
«Իմ գործընկերը ներկայացրել է ի՛ր մոտեցումը, ես ներկայացրի մե՛ր մոտոցումը։ Այս գործընթացը չունի այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը, որովհետև հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց անվտանգությունը»,-ասաց նա։
Զոհրաբ Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ համանախագահների հետ երեկվա վիդեոկոնֆերանսից հետո այսօր բոլոր կողմերի ներգարվմամբ կլինի վիդեոկոնֆերանս․ «Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի՝ երբ աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, զինադադարի պահպանումը առավել քան գերակա խնդիր է և մենք աշխատել ենք և աշխատելու ենք այս ուղղությամբ, մնացած հարցերը հետո»։
Մանրամասն՝ տեսանյութում․