|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Ալի Խամենեիի սպանությանը։
«Իրանական պաշտոնական աղբյուրները հաստատեցին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի մահը, թեև երեկ երեկոյան դրանում վստահ չէր նույնիսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Սրանով փակվում է Իրանի հազարամյակների պատմության կարևորագույն էջ, որին դեռ շատ անդրադարձներ կլինեն։
Իրանում, ամենայն հավանականությամբ, հնարավորին արագ կընտրեն նոր հոգևոր առաջնորդ, բայց արդեն իսկ կարելի է ենթադրել, որ հոգևոր առաջնորդի զոհվելու և ընթացող պատերազմի պայմաններում շատ ավելի ծանրակշիռ դերակատարություն է ստանձնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Արդեն իսկ նման ազդակներ կան Իրանի ներքաղաքական դաշտում, սակայն առայժմ երկիրը կենտրոնացած է պատերազմի վրա»,- գրել է նա։