Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ընդդիմությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց է սկսելու։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մենք՝ իբրև ԱԺ պատգամավորներ, իբրև ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»,- ասաց նա։
Դիմելով դատախազությանը՝ Մինասյանը նշեց․ «Այն գործը, որ դուք անում եք՝ ապօրինի հանձնարարություններ կատարելով, փորձում եք ջարդել հայ ժողովրդի դիմադրողականությունը, մենք դա թույլ չենք տալու։ Այն քրեական գործերը, որոնցով դուք հանդես եք գալիս՝ որպես հսկող դատախազներ, այդ գործերով ինքներդ եք պատասխան տալու։ Կոչ ենք անում ձեզ՝ դադարել ծառայել ապօրինի հրամաններին, հրամաններ տվողներին»։
Մանրամասն՝ տեսանյութում։