կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 14:42
Հասարակություն

Վրաստան-Հայաստան սահմանին երկրաշարժ է եղել. ուժգնությունը կազմել է 3-4 բալ. այն զգացվել է Բավրայում

Վրաստան-Հայաստան սահմանին երկրաշարժ է եղել. ուժգնությունը կազմել է 3-4 բալ. այն զգացվել է Բավրայում

Դեկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 11:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում` 3 բալ, Զույգաղբյուր գյուղում` 2 բալ ուժգնությամբ: