Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսել, 14 դեկտեմբեր 2021թ.- Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ընթացիկ գագաթաժողովի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպան վերաբերյալ:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և Եվրոպական երկրներում գործող իր հանձնախմբերը, որպես Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Եվրոպական Խորհրդի նախագահին կոչ են անում․
-վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և հիմնարար սկզբունքներին, ներառյալ Արցախի/ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը,
-որդեգրել հստակ դիրքորոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական շարունակվող սադրանքների անընդունելիության վերաբերյալ,
-կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ և ամբողջությամբ դուրս բերել իրենց զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից,
-կոչ անել Ադրբեջանի իշխանություններին ձեռնամուխ լինել հայկական բնակավայրերի շուրջ, այդ թվում՝ Արցախում, ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծմանը,
-Արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման որևէ գործընթաց չի կարող պարտադրվել ուժի կիրառմամբ, մարդու իրավունքների ոտնահարմամբ՝ ի հաշիվ Հայաստանի ազգային անվտանգության և -կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ ադրբեջանական պահանջների համատեքստում,
-ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և պահվող անձանց,
-ընդգծել, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները հանդուրժելի չեն,
-փաստել, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից սանձազերծված պատերազմը, վարձկան -ահաբեկիչների տեղակայմամբ, չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով հատուկ կարգավիճակ ունեցող -որևէ տրանսպորտային կապի սահմանմանը` ի հաշիվ Հայաստանի անվտանգության և տնտեսական շահերի,
Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրել՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության յուրացման և/կամ ոչնչացման քաղաքականությունը,
-Ադրբեջանի իշխանություններին կոչ անել դադարեցնել հայատյացության և պատերազմական հռետորաբանության քաղաքականությունը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակ
14 դեկտեմբեր 2021