կարևոր
5956 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-20 16:04
Քաղաքական

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը

Որպես համաեվրոպական հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է Եվրոպայում հայկական սփյուռքի զգալի մասը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակն իր խորը հիասթափությունն ու վրդովմունքն է հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի  վերջին հայտարարության առնչությամբ` Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից հետո, 2023 թ․ հուլիսի 15-ին:

Շառլ Միշելի այն մոտեցումը, ըստ որի` Աղդամից Արցախ «մարդասիրական» մատակարարումներ իրականացնելու ադրբեջանական պայմանը հավասարեցվում է Լաչինի միջանցքի բացման կարևորագույն խնդրին, մեծ սխալ է։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դատապարտում ենք նախագահ Միշելի աջակցությունn ադրբեջանական օրակարգին, այն է՝ օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը որպես Արցախահայությանն այսպես կոչված «մարդասիրական օգնություն» տրամադրելու ուղի․ այն հայ բնակչությանը, որին Ադրբեջանը, ահաբեկելով և շրջափակման մեջ պահելով, ավելի քան յոթ ամիս փորձում է մատնել սովի։  Ադրբեջանը փաստացի աստիճանաբար սեղմում է Արցախի բնակչության շուրջ մահաբեր օղակը՝ շարունակ մղելով հուսահատության ։

Եվրոպական խորհրդի նախագահը, արտահայտելով ԵՄ աջակցությունն ադրբեջանական օրակարգին, ոչ միայն օրինականացնում է ավտորիտար ռեժիմի էթնիկ զտումների քաղաքականությունը, այլև հակասության մեջ է մտնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հետ, որով Ադրբեջանին հանձնարարվել էր անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս հայտարարությունը նաև անտեսում է 2023 թվականի մարտին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, եթե Ադրբեջանն անհապաղ չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանը: ԵՄ ղեկավարության այս մոտեցումը թույլ է տալիս Բաքվին խուսափել ճնշումներից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Հուլիսի 15-ին Շառլ Միշելի մամուլի հայտարարություններում կան այլ խիստ խնդրահարույց դրույթներ, այդ թվում՝  նրա կողմից «Ղարաբաղ» տերմինի օգտագործումը «Լեռնային Ղարաբաղ»-ի փոխարեն, ինչը քաղաքական նշանակություն և աշխարհագրական հստակ սահմաններ ունեցող տարածք է: Բացի այդ, նա խուսափում է պատշաճ կերպով անդրադառնալ 120.000 խաղաղ բնակիչների աղետալի հումանիտար իրավիճակին, չի շեշտում Ադրբեջանի պարտավորությունները միջազգային հանրության առաջ, չի անդրադառնում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային երաշխիքների անհրաժեշտությանը, ինչպես գերիների վերադարձի կարևորությանը:

Հուլիսի 14-ին, եռակողմ հանդիպմանն ընդառաջ, եվրոպական 470 կազմակերպություններ՝ ներառյալ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը, բաց նամակով դիմել են նախագահ Միշելին՝ վեց կոնկրետ պահանջներով, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի հիմնարար և անձեռնմխելի իրավունքների պաշտպանությանը։ Թեև մենք երախտապարտ ենք հաստատված հաղորդակցության համար, որպես ԵՄ քաղաքացիներ հույս ունեինք, որ դա կբերի կոնկրետ արդյունքների։ Ավաղ, մամուլի հայտարարության բովանդակությունը հակառակն է ապացուցում։

Խաղաղության համար միջնորդությունը չի կարող հիմնված լինել պատերազմում պարտված կողմին շարունակական զիջումներ պարտադրելու տրամաբանության վրա՝ միաժամանակ դանդաղորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի կործանարար քաղաքականությունը։ Այս մոտեցումը ԵՄ-ին դարձնում է Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեղսակից։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում ԵՄ ղեկավարությանն անհապաղ դադարեցնել նմանաբնույթ մոտեցումները, քանի որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են բանակցային գործընթացում, կրում են ուղղակի պատասխանատվություն արդյունքների համար։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը Շառլ Միշելին կոչ է անում վերանայել իր հայտարարությունը՝ հաշվի առնելով վերը նշված հանգամանքները։ Առանց համապատասխան վերանայման  նախագահ Միշելի միջնորդական ջանքերը կողմնակալ են: Մենք դեռևս հույս ունենք, որ արդարության ձայնը լսելի կլինի, և որ մարդու արժանապատվությանն ու իրավունքներին հավատարմությունը Եվրամիության համար դատարկ սկզբունք չէ, որով վերջինս առաջնորդվում է, երբ այն համընկնում է իր քաղաքական շահերի հետ:

 

Կից՝ հայտարարության անգլերեն տեքստը

 

EAFJD condemns Charles Michel's endorsement of using Aghdam to provide so-called humanitarian aid to Nagorno-Karabakh/Artsakh

 

Brussels, 20 July 2023 - As a pan-European grassroots organization, representing a significant part of the Armenian diaspora in Europe, the EAFJD expresses its profound disappointment and indignation regarding President Charles Michel's press remarks following the trilateral meeting with President Aliyev of Azerbaijan and Prime Minister Pashinyan of Armenia on 15 July, 2023.

President Michel's approach, which equates the issue of delivering "humanitarian" supplies from Aghdam to Nagorno-Karabakh/Artsakh with the crucial matter of opening the Lachin corridor, is fundamentally erroneous. As EU citizens, we condemn President Michel's support for Azerbaijan's agenda of using Aghdam to provide so-called "humanitarian assistance" to the same Armenian population, which has been subjected to starvation, terror, and blockade by Azerbaijan for more than seven months now. In fact, Azerbaijan has been gradually tightening the lethal circle around the indigenous Armenian population of Nagorno-Karabakh since December, pushing them further into despair.

By expressing EU’s support for Azerbaijan's agenda, the President of the EU Council not only legitimizes the ethnic cleansing policy of an authoritarian regime, but also goes against the ruling of the International Court of Justice (ICJ) of the United Nations of 22 February, which ordered Azerbaijan to immediately lift the blockade of the Lachin corridor. These press remarks also undermine the resolution adopted by the European Parliament in March 2023, which calls on the EU Council to impose sanctions on Azerbaijani government officials if Azerbaijan fails to promptly implement the ICJ's order. This approach by the EU leadership allows Baku to avoid pressure to unblock the Lachin corridor.

There are several other highly problematic aspects in Charles Michel's press remarks on 15 July, such as using the term "Karabakh" instead of "Nagorno Karabakh," which clearly carries political implications. Furthermore, President Michel’s statement fails to adequately address the dire humanitarian situation of 120,000 civilians, does not outline Azerbaijan's obligations to the international community, overlooks the need for international guarantees in the dialogue between Baku and Stepanakert, and disregards the importance of the return of prisoners of war.

On 14 July, in the run up to the trilateral meeting, 470 European organizations, including the EAFJD, addressed an open letter to President Michel with 6 concrete demands, aimed at defending the fundamental and inalienable rights of the indigenous Armenian population. While we are grateful for the established communication, as EU citizens we had hoped that this will lead to concrete results. Alas, the content of the press remarks proves the contrary.

Mediating for peace cannot be based on the logic of gradually imposing more concessions on the weaker side, while slowly legitimizing Azerbaijan's destructive policy. This approach turns the EU into an accomplice of Azerbaijan's genocidal policy in Nagorno-Karabakh/Artsakh. As EU citizens, we urge the EU leadership to immediately stop this approach, since everyone involved in the negotiation process carries direct responsibility for the outcome and will be held accountable.

Taking all the above-mentioned into consideration, the EAFJD calls on President Michel to revise his press remarks. Without such a revision, his mediation efforts appear to be biased. We still hold hope that the voice of justice will be heard and that EU’s commitment to human dignity and human rights is not a hollow principle, followed only when it is aligned with political interests.

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

20. 07․ 2023 թ․