կարևոր
4234 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 17:08
Քաղաքական

Իշխանափոխության ժամը եկել է և պետք է ունենանք ազգային իղձերին հարիր իշխանություն․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությունից առաջ, լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց․

«Ես հավատում եմ, որ Արցախի մեր հայրենակիցները պիտի վերադառնան իրենց հայրենիք։ Արցախը մեր հայրենիքն էլ է և մենք պետք է աշխատենք, որքան կարողանանք։ Ես հավատում եմ, որ այս իշխանությունը կամ պիտի հասկանա, կամ արդեն ժամն եկել է իշխանափոխություն անելու։ Պիտի ունենանք նոր ազգային իղձերին հարիր աշխատող իշխանություն, որն այս պարագայում պիտի մեզ հետ համագործակցի, որպեսզի կարողանանք բոլոր համահայկական մեր ուժերը՝ Սփյուռք, Հայաստան, Արցախ եռամիասնությունը վերականգնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։