կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 22:04
Հասարակություն

ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանական գերությունից հետո Հայաստանում կալանավորված զինծառայողներին

ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանական գերությունից հետո Հայաստանում կալանավորված զինծառայողներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այսօր ՄԻՊ աշխատակիցներն այցելել են ադրբեջանական գերությունից հետո Հայաստանում կալանավորված զինծառայողներին։

«Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են:

«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:

Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Նրանց ՀՀ էր բերել ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նույն օրը Հայաստան վերադարձած 10 զինծառայողից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։