կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 14:12
Տարածաշրջան

Հաքուրքում երեք թուրք զինվոր է սպանվել

Հաքուրքում երեք թուրք զինվոր է սպանվել

Քուրդիստանի Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը հայտնել է, որ պարտիզանական հաջող գործողության արդյունքում Հաքուրքի շրջանում հնարավոր է եղել ոչնչացնել երեք թուրք օկուպանտի․ Հարավային Քուրդիստանում (Հյուսիսային Իրաք)` պարտիզանների վերահսկողության տակ գտնվող պաշտպանական գոտիներում, պարտիզանները հարձակվել են թշնամու դիրքի վրա։ Ըստ քրդերի՝ անցած ուրբաթ  Գիր Քևորթումում իրականացված գործողության արդյունքում հակառակորդի դիրքն ամբողջությամբ ոչնչացվել է։

Ըստ քրդական մամուլի կենտրոնի՝ թուրքական ավիացիան կիրակի հարձակվել է քրդերի պաշտպանական գոտիների մի քանի թիրախների վրա։ Ռմբակոծվել են Գարեում գտնվող Կաֆյա  և Սիդայի շրջանները, ինչպես նաև Զապ գետի շրջակայքը (քրդական տեղանուններ):