|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սուրիկ Ներսիսյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Հացիկ 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել․ տեղեկացնում է shamshyan.com։
Մինչ փրկարարների ժամանումը վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։