կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 20:27
Քաղաքական

Փաշինյանը շրջանցել է արցախահայության իրավունքների և Հայաստանի դեմ շարունակվող թշնամու ագրեսիայի թեման

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին հանդես է եկել ելույթով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նրա ելույթի մասին նշում է.

«Դնում եմ մի կողմ, որ տվյալ կապիտուլյանտի անգլերենը այն մակարդակի է, որ Armenia-ն եւ Romania-ն չեն տարբերվում։

Դնում եմ մի կողմ, որ այս ողորմելին էլի խոսել է նախկիններից, անվանելով մեզ «ավտորիտար»։

Դնում եմ մի կողմ, որ Հայաստանը կիլոմետրերով հեռու է ժողովրդավար լինելուց։

Այս ամենը մի կողմ։

Ամենակարեւորը այն էր, որ մասնակցելով այս միջոցառմանը՝ նա ծպտուն, բառ, անգամ բառաչ չի հանել առ այն, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա, որ «քաղաքակիրթ» աշխարհը աչք փակեց այդ փաստի վրա, որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարվում են Ալիեւի կողմից։

Որ ասում եմ, սա աշխարհին մեզ վաճառող евнух է, ոմանք նեղվում են։ Հատկապես սրա «ֆիրմա» տերերը»: