|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակության Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը «բանավոր ըմբռնումով» թշնամուն հանձնած կոլաբորացիոնիստական վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է կուտակել հանուն Հայաստանի և Արցախի պայքարող հայաստանցիների դեմ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այդ վարչախմբի ամբողջ ուժերն այս պահին փաստացիորեն նետված են ոչ թե թշնամու, այլ հենց այդ թշնամու դեմ պայքարողներին չեզոքացնելու համար, ուստի այլևս որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ ի դեմս կոլաբորացիոնիստ վարչախմբի, առկա է ոչ թե Հայաստանի և Արցախի, այլ թշնամական օրակարգով առաջնորդվող իշխանություն։
Հետևաբար, այժմ Երևանում ոչ թե սովորական քաղաքական, այլ ազգային-ազատագրական պայքար է», - գրել նա:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովայի փողոցը: Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամրջի մոտ` Արգիշտի փողոցը: