Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Հանձնաժողովից հայտնում են, որ Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, ոլորտային ուսումնասիրությունների, վարույթների իրականացման հարցում օժանդակության ցուցաբերման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև մրցակցության կանոնների խթանման նպատակով համաժողովներ, սեմինարներ մասնագիտական-ուսումնական այցեր, կլոր սեղան քննարկումներ, այլ միջոցառումներ կազմակերպելու հարցերում: