Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Վիրավորանքի քրեականացման նպատակը քննադատությունը, ազատ խոսքն ու միտքը ճնշելն էր․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Իհարկե, հայհոյելը լավ բան չէ, հատկապես՝ կանանց մոտ, սոցցանցերում՝ էկրաններից այն կողմ թաքնված։ Խոսքը սրա մասին չէ, խոսքն այն մասին է, որ եթե ուզում ենք մեկին չվիրավորել, չհայհոյել, էդ օրինակը պետք է ծառայի նա, ով գտնվում է բուրգի գլխին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։
Ավելին՝ տեսանյութով։