կարևոր
3934 դիտում, 9 ամիս առաջ - 2023-08-24 15:53
Քաղաքական

Արգելելով հայամետ գործչի մուտքը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը հերթական ուղերձն է հղում Էրդողանին

Արգելելով հայամետ գործչի մուտքը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը հերթական ուղերձն է հղում Էրդողանին

Zham.am-ը գրում է․

«Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով տարածած իր ուղերձում, ըստ էության, հայտարարեց, որ այս փաստաթուղթը պետք է խմբագրվի։ Բոլորին արդեն պարզ է, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանն ասելով, որ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության: Այդ մարդն արդեն բացահայտորեն սպասարկում է Թուրքիայի շահերը Հայաստանում եւ նույնիսկ չի վիրավորվում, երբ իրեն «դավաճան» են անվանում։ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իրեն այլեւս չեն հետաքրքրում նման մեղադրանքները: Փաշինյանն այնքան բացահայտ է վարում իր քաղաքականությունը, որ նույնիսկ Թուրքիայում զարմանում են Փաշինյանի նման «համարձակ, խիզախ արարքների վրա»։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդում է Հայաստանի բոլոր գործընկերային և դաշնակցային հարաբերությունները դրսի հետ: Փաշինյանն արգելել է մուտք գործել Հայաստան պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, ով տասնամյակներ շարունակ Ռուսաստանում հայկական լոբբիի ամենավառ և ամենաարդյունավետ ներկայացուցիչներից էր։ Մուտքի արգելքը վերաբերում է նաև դաշնակցական հայտնի գործիչներին, ինչպիսին է Մուրուդ Փափազյանը։ Իրենք մարդիկ են, որոնց տեսակետը լսում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, բայց անտեսում է Նիկոլ Փաշինյանը։

Օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ Հայաստան մուտքի արգելքը վերաբերում է նաև ռուս հայտնի գործիչ Վիկտոր Կրիվոպուսկովին, ով իր ողջ գիտակից կյանքում պաշտպանել է հայկական շահերը։ Ավելին, նրա մուտքը Ադրբեջան արգելված էր դեռ ԽՍՀՄ ժամանակներից, և դա պայմանավորված էր նրանով, որ այդ տարիներին Կրիվոպուսկովը գրել էր «Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР» գիրքը: Իր գրքում նա ներկայացրել էր Արցախի հայերի բոլոր խնդիրները, և դա արել էր արխիվային փաստաթղթերի հիման վրա։

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր ՀՀ իշխանությունը օկուպացված է Հայաստանի համար թշնամի երկիր հանդիսացող պետության կողմից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք օր առաջ պետք է ազատագրենք Հայաստանը, քանի որ ստեղծված իրավիճակը ոչ միայն ամոթալի է մեր ժողովրդի համար, այլև սպառնում է մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Դրա ապացույցը Արցախի ներկա վիճակն է, մեր պետությունը սահմանների վիճակը։

Սա է իրականությունը»: